Պաղեստինի նախագահն օգնություն է խնդրել ԱՄՆ–ից
ԱշխարհՊաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ, որի ընթացքում հայտարարել է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի հետագա ամրապնդման անհրաժեշտության մասին՝ նաև հանդես գալով Գազայի հատվածում կրակի ամբողջական դադարեցման օգտին։ Այս մասին հայտնում է WAFA գործակալությունը։
Աբասը նշել է պաղեստինյան անկլավին հումանիտար մատակարարումների՝ առաջին հերթին՝ դեղորայքի, սնունդ, ջրի և վառելիքի, ավելացման կարևորությունը։ Նա նաև հայտարարել է, որ անհրաժեշտ է «աջակցություն ցուցաբերել անկլավում հիվանդանոցների վերաբացմանը՝ հազարավոր վիրավորների բուժման համար»։
Զրույցի ընթացքում Պաղեստինի նախագահը քննադատել է Իսրայելի քաղաքականությունը՝ խնդրելով ԱՄՆ-ին միջամտել իրավիճակին՝ կանխելու «պաղեստինցի բնակչության վտարումն իրենց հողերից»։
Կայուն խաղաղության կարելի է հասնել միայն երկու անկախ պետությունների ստեղծմամբ, հայտարարել է նախագահը։