Բայդենը հայտարարել է, թե իր ծանոթն ունի ծածկագիր, որը կարող է պայթեցնել ամբողջ աշխարհը
ԱշխարհԱՄՆ նախագահ Ջո Բայդենը տարօրինակ կատակ է արել ամերիկացի աշխատողների հետ հանդիպման ժամանակ՝ վախեցնելով ընտրողներին։ Նա խոստովանել է, որ ճանաչում է զինվորականի, ով հատուկ էլեկտրոնային սարք է կրում. «Այնտեղ մի ծածկագիր կա, որը թույլ է տալիս պայթեցնել ամբողջ աշխարհը»։
Ջո Բայդենն այցելել է Հյուսիսային Կարոլինայում գտնվող ամերիկյան արդյունաբերական գործարան և զրուցել աշխատողների հետ: Նկատելով, որ ընկերության աշխատակիցներից մեկը ձեռքին համակարգիչ ունի, որը թույլ է տալիս վերահսկել տեխնոլոգիական գործընթացները, նա ասել է, որ ճանաչում է մի զինվորականի, ով ունի նույն սարքից։ Բայդենի խոսքով՝ դրա օգնությամբ նա կարող է հրթիռներ արձակել, որոնք կարող են ոչնչացնել ողջ աշխարհը։
«Այնտեղ մի ծածկագիր կա, որը թույլ է տալիս պայթեցնել ամբողջ աշխարհը: Դուք այնտեղ միջուկային զենք չունեք, չէ՞։ Դե, լավ է»,– ասել է նա։