Արգենտինան հրաժարվել է ԲՐԻԿՍ-ին միանալու մտքից
ԱշխարհԱրգենտինան, որտեղ վերջերս տեղի են ունեցել նախագահական ընտրություններ, մտադիր չէ դառնալ ԲՐԻԿՍ-ի անդամ։ Այս մասին X հարթակում (նախկին Twitter) իր միկրոբլոգում գրել է պետության նորընտիր նախագահ Խավիեր Միլեյի խորհրդական և երկրի ապագա արտգործնախարար Դիանա Մոնդինոն։
«Արգենտինան չի միանա ԲՐԻԿՍ-ին»,- ընդգծել է նա։
Արգենտինայում համընդհանուր ընտրությունները տեղի են ունեցել երկու փուլով՝ 2023 թվականի հոկտեմբերի 22-ին և նոյեմբերի 19-ին։ Քվեարկության արդյունքների հիման վրա երկիրն ընտրել է պետության նոր ղեկավարին, փոխնախագահին և Արգենտինայի ազգային կոնգրեսի անդամներին։
Ընդ որում, առաջին փուլում երկրի ղեկավարի թեկնածուներից ոչ մեկը չկարողացավ հավաքել անհրաժեշտ 45 տոկոս ձայները, ուստի իշխանությունները հայտարարեցին երկրորդ փուլի մասին։ Նոր քվեարկության արդյունքներով հաղթել է Խավիեր Միլեյը։