«Ամերիկակենտրոն աշխարհի» ավարտը մոտ է. Պեսկով
Աշխարհ«Ռուսաստանը գիտի, որ իր դեմ ԱՄՆ պատժամիջոցները դեռ երկար տարիներ կգործեն»: Այս մասին հայտարարել է Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում են միջազգային ԶԼՄ-ները։
Նա նշել է, որ Ռուսաստանն իր քաղաքականությունը կառուցում է այն հիմքի վրա, որ Արևմուտքի պատժամիջոցները երկար տարիներ կտևեն։
Կրեմլի ներկայացուցիչն ընդգծել է, որ ԱՄՆ-ն կշարունակի ճնշում գործադրել միջազգային տնտեսական հարաբերությունների ողջ համակարգի վրա՝ քանդելով գոյություն ունեցող ձևաչափը։
«Ամերիկակենտրոն աշխարհը մոտենում է ավարտին, և սկսվում է բազմազանության շրջան, այդ թվում՝ միջազգային տնտեսական հարաբերություններում», - ասել է Պեսկովը։