Գազայի հատվածում հայտարարել են, որ հրադադարի ավարտից հետո 109 մարդ է զոհվել
ԱշխարհԱվելի քան հարյուր մարդ է զոհվել Գազայի հատվածում Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի ավարտից հետո, ասել է Պաղեստինի առողջապահության նախարարության խոսնակ Աշրաֆ ալ-Կուդրան։
«Այս առավոտ հրադադարի ավարտից հետո Իսրայելի ագրեսիայի հետևանքով զոհերի թիվը հասել է 109-ի, կան հարյուրավոր վիրավորներ», - ասել է նա։
Մեկ ժամ առաջ Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել էր իսրայելական բանակի վերսկսված հարվածների հետևանքով 60 զոհի մասին։
Այսօր Երևանի ժամանակով ժամը 09:00-ին ավարտվել է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի հրադադարի ժամկետը։