Իսրայելը ՄԱԿ-ի Գերագույն հանձնակատարին թույլ չի տվել մտնել իր երկիր և Պաղեստին
ԱշխարհԻսրայելը դեռևս չի թույլատրել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլքեր Թյուրքին մուտք գործել երկիր, Գազա և Արևմտյան ափ։ Նման այցը կարևոր է ապատեղեկատվության դեմ պայքարի համար, Ժնևում կայացած ճեպազրույցում ասել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի մամուլի խոսնակ Ռավինա Շամդասանին։
«Իսրայելը դեռևս չի թույլատրել Գերագույն հանձնակատարին մուտք գործել Գազա և Արևմտյան ափ: Նման այցը շատ կարևոր է այս հակամարտության ընթացքում հնչած բազմաթիվ մեղադրանքների անկախ ստուգման համար: Դա կօգնի պայքարել ապատեղեկատվության դեմ», - ասել է նա: