Էրդողանը հայտարարել է, որ չի ճանաչում ՀԱՄԱՍ–ը որպես ահաբեկչական կազմակերպություն
ԱշխարհԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երբեք չի ճանաչի պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժումը որպես ահաբեկչական խմբավորում։ Այս մասին հայտնում է Hurriyet-ը։
«ՀԱՄԱՍ–ը ահաբեկչական կազմակերպություն չէ ... Ես երբեք չեմ կարողանա ՀԱՄԱՍ-ը ճանաչել որպես ահաբեկչական կազմակերպություն, ինչ էլ որ ասեն», - ասել է նա:
Մինչ այս Էրդողանը հայտարարել էր, որ Իսրայելը պետք է պատասխանատվություն կրի Գազայի հատվածում ռազմական հանցագործությունների համար։ Այս մասին նա ասել էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հեռախոսազրույցում։