ԱՄՆ-ն մտահոգություն է հայտնել Ադրբեջանում լրագրողների շարունակական ձերբակալությունների կապակցությամբ
Աշխարհ
Միացյալ Նահանգները խոր մտահոգություն է հայտնել Ադրբեջանում լրագրողների շարունակական ձերբակալությունների կապակցությամբ. վերջին 10 օրվա ընթացքում ձերբակալվել է 5 անկախ լրագրող։
«Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը՝ հարգել մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները, այդ թվում՝ նրանց, ովքեր խոսքի ազատություն են իրացնում»,- Turan գործակալության հարցին ի պատասխան՝ հայտնել են ԱՄՆ պետքարտուղարությունից:
Ավելի վաղ Ադրբեջանում ձերբակալվել է այդ երկրում կոռուպցիան և մարդու իրավունքների խախտումները լուսաբանող Abzas Media-ի չորս աշխատակից, ինչպես նաև Kanal 13 ինտերնետային ալիքի տնօրենը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)