Մոսկվայի օդանավակայաններում հետաձգվել և չեղարկվել են ավելի քան 30 չվերթներ
ԱշխարհՄոսկվայի օդանավակայաններում չեղարկվել են 9 եւ հետաձգվել 30 չվերթներ վատ եղանակի պատճառով, վկայում են «Яндекс Расписания» սերվիսի տվյալները։
Մոսկվայի ժամանակով ժամը 7.20-ի դրությամբ «Վնուկովոյում» հետաձգվել է 12 չվերթ, «Դոմոդեդովոյում»՝ 12, «Շերեմետեւոյում»՝ 6։ Չեղարկվել է 7 չվերթ «Վնուկովոյում», 2 չվերթ «Դոմոդեդովոյում»։
Հիդրոմետկենտրոնը Մոսկվայում հայտարարել է եղանակային վտանգի դեղին մակարդակ։ Մինչեւ դեկտեմբերի 3-ի ժամը 21.00-ն սպասվում է մերկասառույց։ ԱԻՆ-ը զգուշացրել է եղանակային անբարենպաստ պայմանների մասին։ Սպասվում է, որ մինչեւ դեկտեմբերի 3-ի օրվա վերջը ձյուն է գալու, կանխատեսվում են բուք եւ ձնամրրիկ ճանապարհներին, տեղեկացրել է «Կոմերսանտ»-ը։