Պակիստանում վերսկսվել է նախկին վարչապետի դեմ դատավարությունը
ԱշխարհՊակիստանում վերսկսվել է նախկին վարչապետ Իմրան Խանի դեմ դատավարությունը։ Այս մասին հայտնում է «Գազետա»-ն։
Նշվում է, որ հասարակության ներկայացուցիչներին թույլ են տվել մասնակցել դատական նիստերին: Ընդ որում, գործընթացը տեղի է ունենում հենց բանտում, որտեղ պահվում է քաղաքական գործիչը։
Օգոստոսի 5-ին Իսլամաբադի շրջանային դատարանը Խանին մեղավոր է ճանաչել կոռուպցիայի մեջ և դատապարտել երեք տարվա ազատազրկման։ Խանը նաև պետք է տուգանք վճարի 100 հազար ռուփիի (1,2 հազար դոլարի) չափով։