ԱՄՆ-ն դեմ է արտահայտվել Գազայի հատվածի բնակիչներին տեղահանելու Իսրայելի մտադրությանը
ԱշխարհԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ Էլ-Սիսիի հետ հանդիպումից հետո ասել է, որ Միացյալ Նահանգները հավանություն չի տալիս Գազայի հատվածի բնակիչներին տեղահանելու Իսրայելի կոչին։ Համապատասխան հաղորդագրությունը հրապարակվել է Սպիտակ տան կայքում։
«Փոխնախագահը վերահաստատել է, որ Միացյալ Նահանգները ոչ մի դեպքում թույլ չի տա պաղեստինցիների բռնի տեղահանում Գազայի հատվածից կամ Արևմտյան ափից, Գազայի հատվածի պաշարում կամ Գազայի հատվածի սահմանների փոփոխություն»,- ասված է հաղորդագրությունում։
Նշվում է նաև, որ ԱՄՆ փոխնախագահը Եգիպտոսի ղեկավարի հետ քննարկել է Գազայի հետկոնֆլիկտային պլանավորման գաղափարները, այդ թվում՝ վերականգնման քայլերը։ Ըստ Հարրիսի՝ խնդրի լուծման միակ ճանապարհը կլինի լիարժեք պաղեստինյան պետության ստեղծումը և Գազայի հատվածի՝ դրա վերահսկողությանն անցնելը՝ միջազգային աջակցության պայմանով։
Պաշտոնյան նաև քննադատել է ՀԱՄԱՍ-ին՝ նշելով, որ խմբավորումը սպառնում է և՛ Իսրայելին, և՛ Պաղեստինի ժողովրդին։