Իսրայելը ողջ ուժով վերսկսել է գործողությունները Գազայի հատվածում
ԱշխարհՀԱՄԱՍ–ի դեմ պայքարի համար Իսրայելի բանակն սկսել է գործել Գազայի հատվածի այն շրջաններում, որոնք նախկինում ռազմական գործողությունների չեն ենթարկվել: Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը։
«Վերջին երկու օրերին մենք (...) աշխատում ենք այն տարածքներում, որտեղ անցյալ ամիս չենք աշխատել, և նման տարածքների թիվը կավելանա»,- ասել է նախարարը։
Դեկտեմբերի 2-ին հաղորդվել էր, որ իսրայելական բանակը ՀԱՄԱՍ-ի հետ հրադադարի խզումից հետո 24 ժամվա ընթացքում հարվածներ է հասցրել պաղեստինյան անկլավի 400 օբյեկտների ուղղությամբ։ «Ակնկալվում է, որ Իսրայելի պաշտպանության բանակը կընդլայնի իր ցամաքային գործողությունների տարածքը Գազայի հատվածի հարավում», - նշում է հրատարակությունը՝ վկայակոչելով Գալանտին: