Սերբիան հիշում է ՆԱՏՕ-ի ագրեսիան և թույլ չի տա իր քաղաքացիներին մոռանալ դրա մասին. Վուչիչ
ԱշխարհՍերբիան չի մոռացել 1999 թվականին Հարավսլավիայի դեմ ՆԱՏՕ-ի ագրեսիան և թույլ չի տա իր քաղաքացիներին մոռանալ դրա մասին։ Այս մասին նախընտրական ելույթի ժամանակ հայտարարել է հանրապետության նախագահ Ալեքսանդր Վուչիչը։
«Նրանք ասում են՝ «իսկ Սերբիայի բանակը, այն բոլոր կողմերից շրջապատված է ՆԱՏՕ-ով»։ Մենք կոռեկտ հարաբերություններ ունենք ՆԱՏՕ-ի հետ, կփորձենք այդպես էլ պահել։ Բայց դա չի նշանակում, որ մենք մոռացել ենք 1999 թվականը»,- ասել է Վուչիչը՝ ելույթ ունենալով բազմահազարանոց լսարանի առջեւ։
«Մենք ցանկանում ենք ռազմական առումով չեզոք մնալ, ինքնուրույն պաշտպանել մեր երկինքը, պաշտպանել մեր երկիրը, պաշտպանել այս երկրի քաղաքացիների կյանքը, և մեր բանակն ավելի ուժեղ կդառնա»,- ընդգծել է պետության ղեկավարը։