ՌԴ–ն կշարունակի մասնակցել համաշխարհային սուր խնդիրների լուծմանը․ Պուտին
ԱշխարհՌուսաստանը, որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ, կշարունակի նպաստել համաշխարհային խնդիրների լուծմանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ օտարերկրյա պետությունների դեսպանների հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«<…> մենք կշարունակենք ներդրում ունենալ տարածաշրջանային և գլոբալ սուր խնդիրների լուծմանը <…>»,- նշել է Պուտինը։
Նա ուշադրություն է հրավիրել միջազգային տնտեսական հարաբերությունների արդար համակարգի ձևավորման անհրաժեշտության վրա, որը չի ազդի անբարեխիղճ մրցակցության և պատժամիջոցների վրա։ Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը կընդլայնի համագործակցությունը օտարերկրյա գործընկերների հետ հումանիտար և մշակութային ոլորտներում։
Ռուսաստանի ղեկավարը հայտարարել է 2024 թվականի մարտին Սոչիում Երիտասարդության համաշխարհային փառատոնի անցկացման մասին՝ ավելի քան 180 երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ։