Ադրբեջանը և ԵՄ-ն կթարմացնեն էներգետիկայի ոլորտում գործընկերության համաձայնագրի ճանապարհային քարտեզը
ԱշխարհԱդրբեջանը և ԵՄ-ն պայմանավորվել են թարմացնել ռազմավարական էներգետիկ համագործակցության ճանապարհային քարտեզը, X-ում գրել է Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը։
«ԱՄԷ-ում էներգետիկ հարցերով եվրահանձնակատար Քադրի Սիմսոնի հետ հանդիպման ժամանակ մենք արդյունավետ քննարկումներ անցկացրինք Հարավային գազային միջանցքի և կանաչ էներգետիկ միջանցքի (դեպի Եվրոպա - խմբ․) և մեր էներգետիկ երկխոսության այլ առաջնահերթությունների վերաբերյալ: Մենք պայմանավորվեցինք թարմացնել էներգետիկ ոլորտում Ադրբեջանի և ԵՄ-ի միջև ռազմավարական գործընկերության համաձայնագրի իրականացման ճանապարհային քարտեզը (ստորագրվել է 2022թ. հուլիսին - խմբ․)»,- երկուշաբթի X սոցիալական ցանցում գրել է Շահբազովը։
Սիմսոնն, իր հերթին, X–ում գրել է, որ հանդիպմանը քննարկվել են «էներգետիկ անվտանգության և վերականգնվող էներգիայի աղբյուրների ոլորտում համագործակցության հարցեր»։