Պուտինը նախազգուշացրել է Լատվիայի իշխանություններին
ԱշխարհԵթե Լատվիայում շարունակեն խոզի պես վերաբերվել ռուս բնակչությանը, ովքեր ցանկանում են այնտեղ ապրել, ապա այս իշխանությունները շուտով կբախվեն պատասխան վերաբերմունքի, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Չեմ կարծում, որ նման քաղաքականություն վարողների տները երջանկություն կգա։ Չգիտեմ՝ հիմա ինչքան է, բայց Լատվիայում, իմ կարծիքով, բնակչության 40%-ը ռուսախոս էր։ Հիմա էլ, հավանաբար, բավականին շատ են: Եթե նման քաղաքականություն վարեն այն մարդկանց նկատմամբ, ովքեր ցանկացել են ապրել այս կամ այն երկրում, աշխատել են այնտեղ, ինչ-որ օգուտներ են ստեղծել այդ երկրի համար, և նրանց հետ խոզի պես վարվեն, ապա ի վերջո իրենք էլ այդպիսի խոզության կբախվեն սեփական երկրի ներսում»,- ասել է ՌԴ նախագահը։