Իսրայելում հայտարարել են, որ Գազայում հակամարտությունն առնվազն ևս երկու ամիս կտևի
ԱշխարհԳազայի հատվածում ներկայիս ինտենսիվությամբ հակամարտությունը կտևի առնվազն ևս երկու ամիս։ Այս մասին ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը։
Նրա խոսքով՝ Իսրայելը մի քանի ամիս գործողություն կանցկացնի անկլավում՝ մաքրելով և «վերացնելով ահաբեկչական դիմադրության օջախները»։ «ՀԱՄԱՍ-ի դեմ պայքարելու միակ միջոցն ուժի կիրառումն է։ ՀԱՄԱՍ-ն ունի երկու տարբերակ՝ մեռնել թունելներում կամ գետնին, կամ հանձնվել առանց որևէ պայմանի»,- ասել է Գալանտը:
Նա հավելել է, որ այս հակամարտությունում Իսրայելի գլխավոր նպատակն է «ապահովել, որ ՀԱՄԱՍ-ն այլևս չգործի որպես ռազմական կազմակերպություն, որը կարող է կազմակերպված հարձակումներ իրականացնել Իսրայելի վրա»։