Ֆինլանդիան կսկսի զինամթերք արտադրել Ուկրաինայի համար
ԱշխարհՖինլանդիան մտադիր է սկսել Ուկրաինայի համար զինամթերքի արտադրությունը, հայտարարել է պաշտպանության նախարար Անտի Հակկանենը, գրում է Interfax-ը։
«Մենք ավարտել ենք բանակցությունները այն մասին, թե ինչպես Ֆինլանդիան հետագայում կմեծացնի զինամթերքի արտադրությունը Ուկրաինային զինելու համար: Այս որոշումը կկայացվի մոտ ապագայում», - Iltalehti թերթին տված հարցազրույցում ասել է Հակկանենը:
Նա նշել է, որ հարցը, ամենայն հավանականությամբ, կլուծվի մինչև Սուրբ Ծնունդ:
«Նախագիծը պատրաստ է: Ներկայումս հրապարակվում է զինամթերքի արտադրությունը զգալիորեն մեծացնելու ծրագիրը: Նպատակն է Ուկրաինային ավելի շատ աջակցել, քան հիմա: Միևնույն ժամանակ, մենք էլ ավելի կբարձրացնենք Ֆինլանդիայի և հյուսիսային երկրների պատրաստականությունը զինամթերքի արտադրության համար»,- ասել է Հակկանենը։
«Զինամթերքի արտադրությունը կավելացվի տասնյակ միլիոնավոր եվրոյով»,-նշել է ռազմական գերատեսչության ղեկավարը։