Իրանի ռազմածովային ուժերի հրամանատարը Բաքվում քննարկել է համատեղ զորավարժությունները
Իրան
Ադրբեջանի և Իրանի ռազմածովային ուժերի հրամանատարներ Սուբխան Բեքիրովը և Շահրամ Իրանին երեքշաբթի օրը Բաքվում քննարկել են ռազմածովային ոլորտում համագործակցության զարգացումը և փորձի փոխանակումը, հայտնում է Ադրբեջանի ՊՆ-ն։
Կողմերը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Իրանի ռազմական նավաստիների միջև համագործակցության զարգացման հեռանկարների շուրջ։
Նշվել է Կասպից ծովում համատեղ զորավարժությունների անցկացման կարևորությունը՝ զինծառայողների պրոֆեսիոնալիզմի բարձրացման և փորձի փոխանակման նպատակով։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն