Պուտինը պատմել է, թե ինչպես է մայրն իրեն անկյուն կանգնեցրել
ԱշխարհՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատմել է, թե ինչպես է մայրն իրեն մանուկ հասակում անկյուն կանգնեցրել։ Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
«Մայրիկն ինձ անկյուն կանգնեցրեց, նույնիսկ չեմ հիշում, թե ինչու, նա որոշ ժամանակ շրջում էր, շարունակում էր ինձ այնպես սպառնալից նայել՝ հարցնելով. «Ներողություն խնդրելո՞ւ ես, թե՞ ոչ»: <..> Մի խոսքով, ամեն ինչ ավարտվեց նրանով, որ նա սկսեց համբուրել ինձ, նա ինձ հանեց այդ անկյունից, և այդպես ավարտվեց ամբողջ պատմությունը»,- ասել է պետության ղեկավարը։
ՌԴ նախագահը պարզաբանել է, որ այդ ժամանակ ինքը չորս տարեկանից ոչ ավելի էր։