Ֆրանսիան արտաքսել է ադրբեջանցի «լրագրողին»
ԱշխարհՖրանսիան արտաքսել է Ադրբեջանի պետական «ԱզերԹաջ» լրատվական գործակալության աշխատակցին, ով Նոր Կալեդոնիայիում զբաղվելիս է եղել խառնակչությամբ։
Մարդու իրավունքների զանգվածային խախտմամբ հայտնի Ադրբեջանում հայտարարել են, թե «ԱզերԹաջ»–ի աշխատակցին բերման ենթարկելը, ձերբակալությամբ սպառնալը և երկրից վտարելը «լրագրողի ազատությունը սահմանափակելու անօրինական միջոց է»։
Ադրբեջանի մամուլի խորհուրդը դատապարտել է «ԱզերԹաջ»-ի աշխատակցի նկատմամբ «վատ վերաբերմունքը» և պահանջել «պատասխանատվության ենթարկել միջադեպի մեղավորներին»։