Ուկրաինան 2023 թվականին 93 միլիարդ դոլար է ծախսել պաշտպանության և կրիտիկական ծախսերի վրա
ԱշխարհՈւկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հայտարարել է, որ երկիրն այս տարի մոտ 93 մլրդ դոլար է ծախսել պաշտպանության և այլ կարևոր ծախսերի վրա։ Այս մասին նա հայտնել է սոցցանցերի իր էջերում։
«Այս տարի մենք ծախսել ենք 3,4 տրիլիոն գրիվնա (մոտ 93 միլիարդ դոլար - խմբ․): Առաջին հերթին անվտանգության եւ պաշտպանության, ինչպես նաեւ բյուջեի կարեւորագույն կետերի համար»,- նշել է նա։
Նրա խոսքով՝ բյուջեի դեֆիցիտը կազմել է ավելի քան 1 տրիլիոն գրիվնա (27,3 մլրդ դոլար)։ Նա նշել է, որ դեֆիցիտը ծածկվում է Ուկրաինայի գործընկերների աջակցությամբ։