Մեծ Բրիտանիան չի հրաժարվի Ուկրաինային օգնություն տրամադրելուց
ԱշխարհՄեծ Բրիտանիան չի հրաժարվի Ուկրաինային օգնություն տրամադրելուց և կշարունակի ոչ պակաս աջակցություն ցուցաբերել, քան նախորդ տարիներին, խոստացել է արտգործնախարար Դևիդ Քեմերոնը։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Ես թվեր չունեմ, թե որքան է տրամադրվելու 2024թ.։ Ես միայն կարող եմ ասել, որ լիովին հավատարիմ ենք շարունակելու աջակցել Ուկրաինային նույն մակարդակով կամ նույնիսկ ավելին, քան արել ենք»,- ասել է նա: