Ուկրաինացի նախկին պատգամավորին մահացած են գտել Մոսկվայի մարզում
ԱշխարհՄոսկվայի մարզում հայտնաբերվել է Գերագույն Ռադայի նախկին պատգամավոր Իլյա Կիվայի դին։ Այս մասին չորեքշաբթի՝ դեկտեմբերի 6-ին, իր տելեգրամյան ալիքում հայտնել է РЕН ТВ-ն։
Հաղորդվում է, որ 2022 թվականի հունվարի 30-ին Կիվան լքել էր Ուկրաինան՝ տեղափոխվելով Ալիկանտե (Իսպանիա), որտեղից էլ՝ Մոսկվա։
2023 թվականի մարտին Իլյա Կիվային զրկել էին մանդատից՝ Գերագույն Ռադայի նիստի քվեարկության արդյունքներով։ Ուկրաինայի գլխավոր դատախազությունը պատգամավորին մեղադրել էր պետական դավաճանության և հայրենիքին վնաս պատճառելու մեջ։ Նա աջակցել էր Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությանը և բազմիցս քննադատել իր երկրի իշխանություններին։