Իրանում դատարանն ԱՄՆ-ին պարտավորեցրել է փոխհատուցում վճարել Սոլեյմանիի սպանության համար
ԻրանԹեհրանում գլխավոր դատարանը պարտավորեցրել է ԱՄՆ կառավարությանը և 41 ֆիզիկական ու իրավաբանական անձանց վճարել 49,77 միլիարդ դոլար՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ալ-Քուդս» հատուկ ջոկատի նախկին հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար, հայտնում է IRNA-ն։
«Միացյալ Նահանգները և Միացյալ Նահանգների 41 այլ անհատներ ու կազմակերպություններ պարտավորվել են վճարել 49 միլիարդ 770 միլիոն դոլար՝ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի նահատակության ժամանակ կատարված հանցագործությունների համար», - մեջբերում է IRNA-ն դատարանի հայտարարությունը: