Բայդենը վստահ է, որ Ուկրաինայում հաղթելուց հետո Ռուսաստանը հարձակվելու է ՆԱՏՕ-ի երկրների վրա
ԱշխարհԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վստահություն է հայտնել, որ Ռուսաստանը հարձակվելու է ՆԱՏՕ-ի երկրների վրա Ուկրաինայում հաղթանակից հետո, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Եթե (Ռուսաստանի նախագահ Վլադիմիր - խմբ.) Պուտինը վերցնի Ուկրաինան, նա կանգ չի առնի <...> նա կշարունակի շարժվել և հարձակվել ՆԱՏՕ-ի դաշնակցի վրա», - ասել է նա իր հատուկ ուղերձում՝ կոչ անելով Կոնգրեսին աջակցել Կիևին լրացուցիչ օգնություն հատկացնելու հարցում։
Բայդենն ավելի վաղ 106 միլիարդ դոլար էր խնդրել Իսրայելին և Ուկրաինային օգնելու համար, սակայն Կոնգրեսում միանշանակ աջակցություն չէր ստացել։
Հանրապետականների մեծամասնությամբ Ներկայացուցիչների պալատը քվեարկեց միայն Իսրայելին օգնություն հատկացնելու օգտին, սակայն դեմոկրատների կողմից վերահսկվող Սենատը արգելափակեց նախաձեռնությունը: