Իրանը բիոկապսուլա է արձակել տիեզերք
ԻրանԻրանը «Salman» հրթիռով հաջողությամբ բիոկապսուլա է արձակել տիեզերք: Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը։
500 կգ քաշով բիոկապսուլան արձակվել է 130 կմ բարձրության վրա։
«Այս գիտական, հետազոտական և տեխնոլոգիական կապսուլան քայլ է մարդու կողմից տիեզերքի ուսումնասիրության ուղղությամբ», - նշված է հրապարակման մեջ:
Հոկտեմբերին Իսլամական Հանրապետության տեղեկատվական և կապի տեխնոլոգիաների նախարարն ասել էր, որ Իրանը ծրագրում է մարդկանց տիեզերք ուղարկել առաջիկա հինգ տարվա ընթացքում: Միաժամանակ նա հայտարարել էր նոր բիոկապսուլայի առաջիկա փորձարկման մասին։