ԱՄՆ Սենատն արգելափակել է Ուկրաինային և Իսրայելին օգնելու մասին օրինագիծը
ԱշխարհԱՄՆ Սենատն արգելափակել է Ուկրաինային և Իսրայելին օգնելու մասին օրինագիծը: Այս մասին հայտնում է CNN-ը։
Օրինագծին, որով 110 միլիարդ դոլարի օգնություն կհատկացվի Ուկրաինային, Իսրայելին և Թայվանին, կողմ է քվեարկել 49, դեմ՝ 51 սենատոր։ Փաստաթուղթը հաստատելու համար անհրաժեշտ էր հավաքել 60 ձայն։
Հանրապետական կուսակցության անդամները պահանջել են, որ փաստաթուղթը ներառի նաև միջոցներ, որոնք կուժեղացնեն ներգաղթի վերահսկողությունը ԱՄՆ-Մեքսիկա սահմանին։ Արդյունքում օրինագիծն արգելափակվել է։