Դանիայի իշխանություններն արգելել են Ղուրանի այրումը
ԱշխարհԴանիայի խորհրդարանը օրենք է ընդունել, որն արգելում է կրոնական տեքստերի այրումը, դրանով իսկ արգելելով Ղուրանի այրումը, հայտնում է AFP-ն։ Այս օրենքին կողմ է քվեարկել 94, դեմ՝ 74 պատգամավոր։
Օրինագիծն առաջարկվել էր օգոստոսին, սակայն քննադատության էր ենթարկվել։ Օրինագծի հակառակորդները պնդում էին, որ այն խստորեն կսահմանափակի խոսքի ազատությունը: Օրենքն ուժի մեջ կմտնի յոթ օրից։
Հուլիսի վերջին հաղորդվել էր, որ Դանիայի կառավարությունը մտադիր է դիտարկել Ղուրանի այրման և այլ նմանատիպ միջոցառումների սահմանափակումներ մտցնելը, որոնք վիրավորում են կրոնն ու մշակույթը, ինչպես նաև սպառնում են թագավորության անվտանգությանը։