Նեթանյահուն Լիբանանին սպառնացել է Գազայի ճակատագրով
ԱշխարհԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հինգշաբթի կրկին սպառնացել է Բեյրութին և հարավային Լիբանանին Գազայի հատվածի ճակատագրով, եթե լիբանանյան շիական «Հեզբոլլահ» շարժումը որոշի ներգրավվել Իսրայելի հետ լայնածավալ պատերազմի մեջ։
«Եթե «Հեզբոլլահը» որոշի սկսել համապարփակ պատերազմ, ապա նա իր ձեռքերով Բեյրութը և Հարավային Լիբանանը, որոնք այստեղից ոչ հեռու են գտնվում, կվերածեն Գազայի և Խան–Յունիսների»,-ասել է վարչապետն իսրայելական բանակի պահեստային ստորաբաժանումների հետ երկրի հյուսիսում հանդիպման ժամանակ։
Հյուսիս կատարած այցի ժամանակ Նեթանյահուին ուղեկցել են պաշտպանության նախարար Յոավ Գալանտը և Իսրայելի բանակի գլխավոր շտաբի պետը։