Իսրայելցի նախարարի որդին զոհվել է Գազայում
Աշխարհ
Այսօր երեկոյան Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հրապարակել է Գազայի հատվածում սպանված երկու զինվորների անունները։ Նրանք են 34-ամյա պաշտոնաթող մայոր Յոնաթան Դեյվիդ Դեյչը և 25-ամյա սերժանտ մայոր Գալ Մեյր Այզենկոտը: Այս մասին հաղորդում է newsisrael–ը։
Վերջինս ռազմական կաբինետի անդամ, Իսրայելի Գլխավոր շտաբի նախկին պետ Գադի Այզենկոտի որդին է։ Որպես ընդդիմադիր «Պետական ճամբարի» ներկայացուցիչ, նա մարտական գործողությունների բռնկումից հետո ընկերներ Բենի Գանցի և Գիդեոն Սաարի հետ միացել է Իսրայելի կառավարությանը։
Վարչապետ Բենիամին Նեթանյահուն իր ցավակցություններն է հայտնել Այզենկոտի ընտանիքին։ Նա նշել է, որ Գալը քաջ մարտիկ էր և իսկական հերոս։


















































Ամենադիտված
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար