Պուտինն առաջադրվելու մասին կհայտարարի, երբ անհրաժեշտ համարի. Պեսկով
ԱշխարհՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախագահական ընտրություններին մասնակցելու իր որոշման մասին կհայտարարի, երբ անհրաժեշտ համարի։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 8-ին, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում են միջազգային ԶԼՄ-ները։
«Պուտինը կհայտարարի այդ մասին, երբ անհրաժեշտ և տեղին համարի։ Դա ամբողջությամբ կլինի իր որոշումը»,- ասել է նա լրագրողներին։
Պեսկովի խոսքով՝ Պուտինն իր գործունեության մեջ միշտ հույսը դրել է և ապավինում է մարդկանց աջակցությանը։