Էրդողանը գնահատել է աշխարհում անվտանգության մակարդակը
ԱշխարհԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ «Պանդորայի արկղը» բացվել է, աշխարհում ոչ ոք իրեն ապահով չի զգա առանց Գազայում «Իսրայելի դաժանությունը» կանխելու։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Նրա կարծիքով՝ եթե ոչ ոք չկարողանա կանխել «Իսրայելի դաժանությունը», ապա ոչ ոք իրեն ապահով չի զգա, քանի որ «Պանդորայի արկղը» բացվել է»։
Էրդողանը մեղադրել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին «ահաբեկչությանը օժանդակելու մեջ»։ Թուրքիայի նախագահը կարծում է, որ Նեթանյահուն և նրա կողմնակիցները «ահաբեկչության աջակիցներ են»։