ԵՀ-ն 125 մլն եվրո կհատկացնի Պաղեստինին մարդասիրական օգնություն տրամադրելու համար
ԱշխարհԵվրահանձնաժողովը (ԵՀ) 2024 թվականին 125 միլիոն եվրո կհատկացնի Պաղեստինին մարդասիրական օգնություն տրամադրելու համար, այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ տարածված հայտարարությանը հղումով։
Ինչպես պարզաբանել է ԵՀ-ն, Մերձավոր Արևելքում հումանիտար իրավիճակը գնալով վատանում է, ուստի եվրոպական երկրները հաջորդ տարի Պաղեստինին մարդասիրական օգնության համար կհատկացնեն 125 մլն եվրո։
«Այս նոր ֆինանսավորումը կաջակցի մարդասիրական կազմակերպություններին, որոնք աշխատում են ինչպես Գազայի հատվածում, այնպես էլ Հորդանան գետի Արևմտյան ափում», - ասվում է հայտարարության մեջ: