Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանի տարածքին
ԱշխարհԻսրայելի պաշտպանության բանակը հաղորդել է Լիբանանում «Հեզբոլլահ» շարժման հրամանատարության և կառավարման կենտրոնի վրա հարվածի մասին: Համապատասխան հրապարակումը տեղադրվել է բանակի Telegram–յան ալիքում։
«Վերջերս մի շարք արձակումներ են գրանցվել լիբանանյան տարածքից երկրի հյուսիսում գտնվող մի քանի շրջաններում, Իսրայելի պաշտպանության բանակը կրակ է բացել այն վայրերում, որտեղից հնչել են կրակոցները», - հավելել է գերատեսչությունը։
Մինչ այս Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ «Հեզբոլլահի» կողմից էսկալացիան կարող է հրահրել Լիբանանի կործանում։