ԵՄ-ն համաձայնություն է ձեռք բերել արհեստական բանականությունը կարգավորող օրենսդրության շուրջ
ԱշխարհԵվրոպական միության քաղաքականություն մշակողները համաձայնության են եկել արհեստական բանականության ոլորտը կարգավորող օրենսդրության շուրջ՝ ճանապարհ հարթելով ստանդարտների հավակնոտ փաթեթի համար, այս մասին հայտնում է «Ալջազիրա»-ն:
Համաձայնությունը ձեռք է բերվել օրենսդիրների և քաղաքականություն մշակողների միջև շուրջ 38 ժամ բանակցություններից հետո:
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենն ասել է, որ սա եզակի իրավական դաշտ է արհեստական բանակության համար, որին կարելի է վստահել:
«Սա մարդկանց ու բիզնեսի անվտանգության ու հիմնարար իրավունքների համար է, hանձնառություն, որը մենք վերցրել ենք մեր քաղաքական ուղենիշերում ու կատարել ենք: Ես ողջունում եմ այսօրվա քաղաքական համաձայնությունը»,-ասել է նա:
Ակտի ընդունման ուղղությամբ ջանքերն արագացել են ChatGPT-ի անցած տարի թողարկումից հետո: