Իրանը զորավարժություններ է անցկացրել
Աշխարհ
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային ուժերը դեկտեմբերի 11-ի առավոտյան լայնածավալ զորավարժություններ են անցկացրել՝ ապահովելու Իրանի անվտանգությունը և պայքարելու ներքին սպառնալիքների դեմ, ինչպիսիք են ահաբեկչական և անջատողական խմբավորումները, հայտնում է Tasnim-ը։
Զորավարժություններն իրականացվել են Նաջաֆ Աշրաֆ ռազմաբազայում՝ Իրանի արևմուտքում գտնվող Քասր-է Շիրին գյուղի ճամբարի մոտ։
Գործակալության տվյալներով՝ վարժանքների ընթացքում փորձարկվել են էլեկտրոնային պատերազմի մեթոդներ, վերլուծվել ռադիոտեղորոշիչ համակարգերի աշխատանքը, հետախուզական գործողություններ են իրականացվել՝ ենթադրյալ հակառակորդի թիրախները վերացնելու համար։ Միջոցառմանը մասնակցել են ավիացիա և անօդաչու թռչող սարքեր, ինչպես նաև հրետանի, զրահատեխնիկա, նոր զինատեսակներ և տեխնիկա։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու