Ադրբեջանը պաշտոնապես դարձավ «COP29»-ի հյուրընկալողը
ԱշխարհԱդրբեջանը կհյուրընկալի ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանը («COP29»):
Այս մասին «COP28»-ի նախագահ Սուլթան Ալ Ջաբերը հայտարարել է «COP28»-ի եզրափակիչ նստաշրջանի լիագումար նիստում։
Հիշեցնենք, որ որպես բարի կամքի քայլ` Հայաստանի Հանրապետությունն իր աջակցությունն էր հայտնել ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանը («COP29») հյուրընկալելու նպատակով Ադրբեջանի Հանրապետության ներկայացրած հայտին և հանել էր իր թեկնածությունը: