Ալիևի այցի ֆոնին՝ Սերբիայում բողոքի ցույցեր են (տեսանյութ)
ՏեսանյութերՄինչ Սերբիայի նախագահը վայելում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այցի արդյունքները և Սերբիայի կողմից Ադրբեջանին հարձակողական զենք վաճառելու մասին պայմանավորվածությունը, նախագահ Ալեքսանդր Վուչիչի զինյալները ոչնչացնում են ընդդիմադիր «Սերբիան ընդդեմ բռնության» կոալիցիայի նախընտրական ստենդներները:
Հաջորդ կիրակի Սերբիայում վաղաժամկետ խորհրդարանական և տեղական ընտրություններ կանցկացվեն, քանի որ Վուչիչը նոյեմբերի 1-ին ցրել է երկրի խորհրդարանը՝ երկրում շարունակվող բողոքի ակցիաների ֆոնին։