Լեհաստանի Սեյմն անվստահություն է հայտնել Մորավիեցկու կառավարությանը
Աշխարհ
Լեհաստանի Սեյմը (խորհրդարանի ստորին պալատը) անվստահություն է հայտնել վարչապետ Մատեուշ Մորավիեցկու կառավարությանը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
460 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 456–ը։ Վստահության քվեին կողմ է եղել 190 օրենսդիր, դեմ՝ 266–ը։ Քվեարկությունից հետո Սեյմի խոսնակ Շիմոն Հոլովնիան մեկ ժամով ընդմիջում է հայտարարել։ Ընդմիջումից հետո Սեյմը կսկսի վարչապետի պաշտոնում իր թեկնածուի առաջադրման ընթացակարգը։
Նշվում է, որ մինչև Լեհաստանում նոր կառավարության ձևավորումը, Մորավիեցկին կմնա վարչապետի պաշտոնում։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու