ԵՄ-ն սկսել է պատժամիջոցներ պատրաստել իսրայելցիների դեմ
ԱշխարհԵՄ ծառայություններն սկսել են կազմել ցուցակ, որում ընդգրկվածները կհայտնվեն եվրոպական պատժամիջոցների տակ՝ Իսրայելի կողմից օկուպացված Արևմտյան ափում պաղեստինցիների վրա հարձակումների պատճառով, ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը:
«Մեր ծառայություններն աշխատում են Հորդանան գետի Արևմտյան ափում պաղեստինցի խաղաղ բնակիչների նկատմամբ բռնությունների և հարձակումների մեջ ներգրավված անձանց ցուցակ կազմելու ուղղությամբ: Դա նախատեսված է որպես մարդու իրավունքների խախտումների համար պատժամիջոցային ռեժիմի շրջանակում», - ասել է Բորելը Բրյուսելում ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի նիստի արդյունքներով մամուլի ասուլիսում։ Նա պարզաբանել է, որ պատրաստված ցուցակներն այնուհետև կներկայացվեն անդամ պետություններին՝ վերջնական հաստատման համար: