Էրդողանը կոչ է արել թուրքերին խնայողաբար օգտագործել ջուրը
ԱշխարհԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել քաղաքացիներին խնայողաբար օգտագործել ջուրը։ Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին։
«Թուրքիան ոչ մի կաթիլ ջուր չունի, որ վատնի։ Մեր ջրային պաշարներն աղտոտելը հավասարազոր է դավաճանությանը։ Մենք պետք է հիշենք, որ ապագա սերունդները նույնպես իրավունք ունեն այն ջրային ռեսուրսների նկատմամբ, որոնք մենք ժառանգել ենք»,- ասել է Էրդողանը։
Նա նաեւ նշել է, որ, հակառակ տարածված կարծիքի, Թուրքիան ջրառատ երկիր չէ։
Թուրքիայում Տիգրիս և Եփրատ գետերի վրա ամբարտակների կառուցումը բացասական արձագանք է առաջացրել Իրաքում և Սիրիայում, որոնք խոսում են դեպի իրենց հոսող ջրի ծավալների նվազման մասին։