Իսրայելում հայտարարել են, որ ՀԱՄԱՍ-ը կործանման եզրին է
ԱշխարհԳազայի հատվածում ՀԱՄԱՍ-ը կործանման եզրին է։ Այսպիսի հայտարարություն է արել Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը տեսաուղերձում, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք ոչնչացնում ենք ՀԱՄԱՍ-ի վերջին հենակետերը Ջեբալիում և Շուջայիում... Դրանք կործանման եզրին են»,- ասել է Գալանտը:
Նրա խոսքով՝ իսրայելական բանակը հակամարտության գոտում մոտենում է «բեկման կետին»։
Գերատեսչության ղեկավարը նշել է, որ Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի հանձնված զինյալների թվում կան նաև նրանք, ովքեր մասնակցել են հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա հարձակմանը։ Նա ընդգծել է, որ վերջին մի քանի օրվա ընթացքում պաղեստինյան արմատական շարժման հարյուրավոր մարտիկներ հանձնվել են իսրայելցի զինվորներին։ Պաշտպանության նախարարը գումարտակների հրամանատարներին կոչ է արել նույն կերպ վարվել իրենց կյանքը փրկելու համար։