Մենք առավել քան երբևէ մոտ ենք միջուկային աղետին. Նազարբաև
ԱշխարհՆուրսուլթան Նազարբաևը մասնակցել է «Աստանա ակումբի» յոթերորդ հանդիպմանը, հայտնում է Press.kz-ն։
Ղազախստանի նախկին նախագահը նշել է աշխարհաքաղաքական նոր իրողության ձևավորման հիմնական պատճառները, այդ թվում՝ միջազգային հարաբերություններում ուժային առճակատման աճը, աշխարհի տնտեսական ճարտարապետությունում մուլտիճգնաժամը՝ պատժամիջոցային սահմանափակումների, կլիմայի փոփոխության և միջուկային սպառնալիքի նվազեցմանն ուղղված համագործակցության թուլացման ֆոնին։
«Մենք առավել քան երբևէ մոտ ենք միջուկային աղետին։ Այսպիսի հետընթացն ինձ հատկապես անհանգստացնում է, քանի որ մեր երկիրը մեծ ներդրում է ունեցել միջուկային զինաթափման գործում։ Առանց քաղաքական կամքի համաշխարհային մակարդակով գրեթե անհնար է այս ոլորտում շոշափելի առաջընթացի հասնել։ Հենց այդ պատճառով է, որ 2019 թվականի նոյեմբերին «Աստանա ակումբի» 5-րդ հանդիպման ժամանակ ես առաջարկեցի ստեղծել Գլոբալ առաջնորդների դաշինք՝ հանուն միջուկային անվտանգության և միջուկային զենքից զերծ աշխարհի»,- ասել է Նուրսուլթան Նազարբաևը։