Պաղեստինի ԱԳՆ-ն միջազգային հանրությանը մեղադրել է երկակի ստանդարտների մեջ
ԱշխարհԳազայի հատվածում մարտերի հետ կապված միջազգային հանրության երկակի ստանդարտներն ապագայում կարող են տարածվել ամբողջ աշխարհում։ Այս մասին Ժնեւում հայտարարել է Պաղեստինի արտաքին գործերի նախարար Ռիյադ ալ-Մալիքին, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Ի՞նչ օգուտ կա միջազգային իրավունքից և միջազգային կազմակերպություններից, եթե նրանք ի վիճակի չեն դադարեցնել Իսրայելի վայրագությունները: Գազայում տիրող իրավիճակի հետ կապված երկակի ստանդարտները ապագայում կազդեն ամբողջ աշխարհի վրա, եթե դրանք հիմա չկանգնեցվեն»,- ասել է արտգործնախարարը։