Նեթանյահուն խոսել է Գազայի հատվածում Իսրայելի նպատակների մասին
ԱշխարհԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ թույլ չի տա, որ Գազայի հատվածը կառավարվի ՀԱՄԱՍ-ի կամ «Պաղեստինի ազգային ազատագրական շարժման» (Fatah) կողմից և դառնա «Համաստան» կամ «Ֆաթհաստան»։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Նրա խոսքով՝ ինքը թույլ չի տա, որ Օսլոյի սխալը կրկնվի, թույլ չի տա, որ ահռելի զոհերից հետո Գազայում քաղաքացիների ու զինվորների մեջ լինեն այնպիսիք, ովքեր «խրախուսում են ահաբեկչությունը, աջակցում են ահաբեկչությանը, ֆինանսավորում են ահաբեկչությունը»։
Նեթանյահուն հավելել է, որ Գազան չի լինելու ո՛չ «Համաստան», ո՛չ «Ֆաթհաստան»։