Ահա թե ինչի է ձգտում ՆԱՏՕ-ն հետխորհրդային տարածքում. Լուկաշենկո
Աշխարհ«Հետխորհրդային տարածքի քայքայումը ՆԱՏՕ-ի հետախուզական հանրության գլխավոր խնդիրներից է։ Արևմուտքը ցանկանում է «սեպ խրել» տարածաշրջանի երկրների բարիդրացիական հարաբերությունների մեջ»։ Նման կարծիք է հայտնել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, մեջբերում է BelTA-ն։
«Ինչպես ինձ հայտնում են (գուցե դուք այլ տեղեկություններ ունեք), ՆԱՏՕ-ի հետախուզական հանրության և նրանց դաշնակիցների հիմնական խնդիրներից մեկը հետխորհրդային տարածքի քայքայումն է։ Նրանք ցանկանում են նախ սեպ խրել մեր բազմադարյա բարիդրացիական հարաբերությունների մեջ, իսկ հետո իրար դեմ հանել»,- ասել է Բելառուսի նախագահը։
Լուկաշենկոն նաև նշել է, որ այս պահին «աշխարհը քաոսի մեջ է», և նման պայմաններում հատուկ ծառայությունների դերը մեծանում է։