Նարիշկինն ԱՊՀ երկրներին առաջարկել է արձագանքել Արևմուտքի ռազմավարությանը
ԱշխարհԱՊՀ երկրները պետք է միավորեն ուժերը՝ հակազդելու արևմտյան երկրների ապակառուցողական գործունեությանը, Մինսկում ԱՊՀ անդամ երկրների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարների հանդիպմանը հայտարարել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։
Նրա կարծիքով՝ ԱՊՀ տարածքում Արևմուտքի ռազմավարությունը կարելի է ձևակերպել որպես «բաժանիր և տիրիր»։ «Այս ավերիչ ռազմավարության պատասխանը կարող է լինել միայն հակառակ սկզբունքը <...> և այն հնչում է որպես «միավորիր և առաջնորդիր»», - ասել է Նարիշկինը (մեջբերում է ՏԱՍՍ-ը):
Նա կոչ է արել մեծացնել ԱՊՀ երկրների հասարակությունների «ներքին համախմբումը», ինչպես նաև ամրապնդել ԱՊՀ երկրների միջև արտաքին քաղաքական համակարգումը։ Նարիշկինն ասել է, որ արևմտյան երկրները փորձում են խարխլել ԱՊՀ երկրների էներգետիկ համակարգերը՝ հրահրելով անջատողական և այլատյաց տրամադրություններ։