Պուտինը պատասխանել է իր «նմանակների» քանակի մասին հարցին
ԱշխարհՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ թվային ավատարն իր «առաջին նմանակն է»։
Մամուլի ասուլիսի ժամանակ երկրի ղեկավարին էկրանից դիմել է թվային ավատար՝ իբր թե Սանկտ Պետերբուրգցի անանուն բնակիչ, որը, պարզվել է, Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ուսանող է՝ Պուտինին նման։ Նա նախագահին հարց է ուղղել այն մասին, թե նա «քանի նմանակ ունի»։
«Դուք ինձ նման եք և խոսում եք իմ ձայնով։ Բայց միայն մեկ մարդ կարող է ինձ նման լինել։ Այդ ես եմ։ Ի դեպ, ես նմանակ չունեմ»,- պատասխանել է ՌԴ նախագահը։
Նա նաև հավելել է, որ էկրանին հայտնված թվային ավատարն իր «առաջին նմանակն է»։