Էրդողանն ու Բայդենը քննարկել են Գազայում ճգնաժամի կարգավորման հարցը
ԱշխարհԹուրքիայի և ԱՄՆ նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ջո Բայդենը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Գազայի հատվածում ճգնաժամի կարգավորման հարցը։ Այս մասին հայտարարել են Թուրքիայի ղեկավարի վարչակազմից։
«Քննարկվել են Իսրայելի հարձակումները պաղեստինյան հողերի վրա, հատկապես Գազայի հատվածում, Թուրքիայի և ԱՄՆ-ի երկկողմ հարաբերությունները, <...>, ինչպես նաև գլոբալ և տարածաշրջանային խնդիրները։ Նախագահ Էրդողանն ասել է, որ Գազայի հատվածում հումանիտար ողբերգությունը պետք է հնարավորինս շուտ դադարեցվի, և որ Իսրայելին անվերապահ աջակցությունից հրաժարվելը կարող է հրադադար ապահովել»,- ասվում է հաղորդագրությունում։
Էրդողանի խոսքով՝ «ԱՄՆ-ի պատմական պատասխանատվությունը տարածաշրջանում հնարավորինս շուտ մշտական հրադադար ապահովելն է»։